Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթը վերահրատարակել է 5 տարի առաջ հարձակման պատճառ դարձած ծաղրանկարները

23:04 • 01.09.20

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը վերահրատարակել է Մուհամեդ մարգարեի կերպարով ծաղրանկարները, որոնք 2015 թվականին տեղի ունեցած հարձակման պատճառ էին դարձել:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, ծաղրանկարների վերահրապարակումը նախորդել է դատական լսումների մեկնարկին, որը պետք է տեղի ունենա չորեքշաբթի:

Վաղը սկսվելու 14 անձանց դատավարությունը, որոնք 2015 թվականի հունվարի 7-ին օգնել էին երկու իսլամիստներին հարձակվել շաբաթաթերթի խմբագրության վրա:

Հարձակման հետևանքով 12 մարդ էր մահացել, որոնց թվում՝ ծաղրանկարների հեղինակները: Օրեր անց ևս հինգ մարդ էր սպանվել Փարիզում տեղի ունեցած մեկ այլ հարձակման ժամանակ, որն առնչություն ուներ շաբաթաթերթի խմբագրության շենքում տեղի ունեցած միջադեպի հետ: