Իլոն Մասկը հայտնել է՝ երբ կկայանա Starship-ի առաջին թռիչքը դեպի ուղեծիր

14:27 • 01.09.20

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը պատմել է, թե երբ կկայանա Starship տիեզերանավի առաջին թռիչքը դեպի ուղեծիր, գրում է ria.ru-ն։

Երկուշաբթի Մասկը հայտնել է, որ Starship-ի ուղեծրային թռիչքը կարող է կայանալ «հավանաբար հաջորդ տարի»:

Միաժամանակ նա նշել է, որ առաջին թռիչքները «կարող են ձախողվել»:

«Մենք գտնվում ենք անհայտ տարածքում»,- պարզաբանել է Մասկը:

Առայժմ Starship տիեզերանավի նախատիպն օգոստոսին փորձարկումների ընթացքում բարձրացել է միայն 150 մետր բարձրության վրա, իսկ մի շարք նախորդ փորձարկումներ ավարտվել են պայթյուններով:

Տիեզերանավը նախատեսված է դեպի Մարս թռիչքների համար։

Իլոն Մասկը հայտնել է՝ երբ կկայանա Starship-ի առաջին թռիչքը դեպի ուղեծիր