Նորաբաց «Նոր Զովք»՝ Նոր Հաճնում (տեսանյութ)
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է: Սեպտեմբերի 1-ին Նոր Հաճն քաղաքի Թումանյան 5/3 հասցեում տեղի ունեցավ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղի բացման արարողությունը: Առաջին անգամ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը Երևանից դուրս՝ մարզում բացեց իր առաջին սուպերմարկետի դռները՝ Նոր Հաճնի բնակիչներին հնարավորություն տալով կատարել առավել մատչելի առևտուր, ինչպես նաև աշխատատեղեր ստեղծելով Նոր Հաճնեցիների համար: Նոր Զովք սուպերմարկետի մենեջեր Հասմիկ Սաֆարյանը նշեց՝ բացվել է մոտ 40 աշխատատեղ:
«Ծրագրում ենք մարզերում ավելացնել մեր սուպերմարկետները: Պահանջարկ, իհարկե, կա»:
Նորաբաց մասնաճյուղն ունի պարենային և ոչ պարենային ապրանքների մեծ և բացառիկ տեսականի, տեղում բարձրակարգ սարքավորումներով թխված թարմ հաց և հացաբուլկեղեն, մսամթերք։ Սուպերմարկետում կա նաև թոնրատուն: Ամեն ինչ՝ առօրյա և տոնական գնումների համար: Առաջին այցելուները միաբերան նշում էին՝ սուպերմարկետը և՛ գեղեցիկ է, և՛ լի անհրաժեշտ մթերային և տնտեսական ապրանքներով:
«Միշտ մատչելի գներ և որակյալ ապրանքատեսակ» կարգախոսով «Նոր Զովք»-ը գործում է 19 տարի: Սուպերմարկետի մենեջերը նշում է՝ հաճախորդների պահանջներն ու կարծիքը կարևոր են ընկերության համար: «Նոր Զովք»-ը խթանում և պահպանում է բարձրորակ սպասարկումը և ապրանքների թարմությունը։
««Նոր Զովք»-ն առանձնանում է մաչելի գներով, մեծ, թարմ տեսականիով: Այստեղ կա ամեն ինչ՝ տնտեսական իրերից մինչև խմիչք, տեղում պատրաստվում է թարմ լավաշ, կա թոնրատուն»,- ասաց «Նոր Զովք»սուպերմարկետի մենեջեր Հասմիկ Սաֆարյանը։
Արդեն 24 մասնաճյուղ Երևանում և մեկը՝ մարզում: «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը նպատակ ունի զարգացնել մարզային ներկայացուցչությունը:
Նոր Հաճնի «Նոր Զովք»-ի բացման արարողությանը ներկա էին սուպերմարկետի ներկայացուցիչներ, մուլտհերոսներ, հաճախորդներ, որոնք ծանոթացան սուպերմարկետի թարմ, մատչելի և որակյալ տեսականու հետ: Հաճախորդները նշում էին՝ սուպերմարկետը լավագույններից է, տեսականին՝ գոհացնող, իսկ գները՝ հարմար:
Նորաբաց «Նոր Զովք» սուպերմարկետը մոտ է բնակելի շենքերին, սուպերմարկետում պահպանվում են հակահամաճարակային կանոնները՝ ապահով սոցիալական հեռավորություն, անհատական պաշտպանության միջոցներ:
Նորաբաց մասնաճյուղը կաշխատի առավոտյան ժամը 8-ից մինչև կեսգիշեր:
Լրագրող՝ Լուսինե Զարայելյան










