«Ուրախությունից շունչս կտրվում է». ԱՄՆ-ում սխալմամբ դատապարտված սևամորթ տղամարդը 44 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել (լուսանկարներ)

16:44 • 01.09.20

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչը, որը 1976 թվականին բռնաբարության և կողոպուտի մեղադրանքով դատապարտվել է 80 տարվա ազատազրկման, 44 տարի ճաղերի ետևում անցկացնելուց հետո անցյալ շաբաթ ազատ է արձակվել: Դաշնային վերաքննիչ դատարանը վճռել է, որ Ռոնի Լոնգը, որը երբեք չի ընդունել իր մեղավորությունը, դարձել է «ոստիկանության ծայրահեղ և ոչ իրավաչափ վարքագծի զոհը», հաղորդում է CBS հեռուստաալիքը։

«Առանց հսկողության այդ դարպասներից դուրս գալու հնարավորությունից շունչս ուրախությունից կտրվում է»,- հայտնել է 64-ամյա Լոնգը։

Սևամորթ տղամարդը դատապարտվել է 1976 թվականի մայիսին՝ Հյուսիսային Կարոլինայում տան վրա ավազակային հարձակում կատարելու և 54-ամյա սպիտակամորթ կնոջ բռնաբարելու մեղադրանքով։

Չնայած նյութական ապացույցների բացակայությանը՝ նա դատապարտվել է 80 տարվա ազատազրկման։

Լոնգի խոսքով՝ իր կյանքի մյուս մասն անցկացնելու է ընտանիքի և կնոջ հետ, ինչպես նաև պատրաստվում է պարբերաբար այցելել ծնողների գերեզմանին։

«Ես գիտեմ, որ իմ մայրն ու հայրը մահացել են կոտրված սրտով։ Ես կգնամ նրանց գերեզմանին ու կհայտնեմ, որ իրենց որդին մաքուր է»,- ասել է նա։

Ronnie Long, 64, said that it was 'breathtaking' to be able to leave prison gates without being accompanied for the first time in 44 years, after his rape conviction was vacatedLong (pictured in his 1976 mugshot) was 20 when he was accused of raping white woman Sarah Judson Bost, 54, at knifepoint in her home in April 1976Long (left) is pictured with lawyer Jamie Lau (right) on August 27 as he leaves the prison after his charges were vacated by the US District CourtLong (on August 27) said being able to walk outside prison as a free man was 'breathtaking'Lng (center) said he plans to visit his parents' gravesite and tell them 'your son is clear'