Samsung-ը ներկայացրել է հզոր մարտկոցով իր նոր սմարթֆոնը (լուսանկարներ)
Samsung ընկերությունը ներկայացրել է հզոր մարտկոցով նոր Galaxy M51 սմարթֆոնը։ Այս մասին հայտնում է հարավկորեական բրենդի պաշտոնական կայքը։
Սմարթֆոնի առանձնահատկություններից մեկը 7000 mAh մարտկոցն է։ Նման մարտկոցն առանց վերալիցքավորման կարող է ապահովել սարքի աշխատանքը երկու օր։
Գաջեթը ստացել է Snapdragon 730 ներկառուցված պրոցեսոր, մինչև 6 Գբ օպերատիվ հիշողություն և մինչև 128 Գբ ներքին հիշողություն:
Samsung Galaxy M51-ը համալրված է 17 սանտիմետրանոց FHD+ էկրանով: Մատնահետքի սկաները տեղադրված է կողային հատվածում։
Սմարթֆոնի արժեքը կսկսվի 400 դոլարից։ Շուկայում այն կհայտնվի սեպտեմբերի 11-ին։










