Amazon-ն ԱՄՆ-ի տարածքում դրոններով առաքում իրականացնելու թույլտվություն է ստացել. CNN

02:38 • 01.09.20

Ամերիկյան Amazon կորպորացիան ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունից Part 135 ավիափոխադրողի հավաստագիր է ստացել, ինչը թույլ է տալիս առաքանիները պատվիրատուներին հասցնել դրոնների միջոցով: Այս մասին երկուշաբթի հայտնել է CNN-ը:

Հաղորդվում է, որ այնուամենայնիվ ոլորտում անվերապահ առաջնորդը մնում է Walmart-ն, իսկ ավանդական առևտրի մահվան մասին ասեկոսեները խիստ չափազանցված են:

Առաջին անգամ դրոններով առաքում իրականացնելու մասին հայտարարվել էր 2013-ի դեկտեմբերին: 3 տարի անց Մեծ Բրիտանիայում իրականացվել էր նման առաջին առաքումը:

Դրանից հետո ծրագրի զարգացումը դանդաղել էր, սակայն դրա իրականացումն արդիական էր դարձել կորոնավիրուսի համավարակի ֆոնին: