Բելառուսի ընդդիմությունը հայտարարել է քաղաքական կուսակցության ստեղծման մասին

00:46 • 01.09.20

Բելառուսի ընդդիմության Կոորդինացիոն խորհրդի ղեկավարաներից մեկը՝ Մարիա Կոլեսնիկովան և նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբի անդամները հայտարարել են «Վմեստե» նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով քաղաքական գործչի յութուբյան ալիքին:

«Մենք հասկանում ենք, որ եկել է մեր պայքարը շարունակելու մասին հայտարարելու ժամանակը, բայց արդեն ինչ-որ կազմակերպական ձևով, որի շուրջ մենք կկարողանանք համախմբել բոլոր կողմնակիցներին»,- իր ուղերձի ժամանակ հայտնել է Բաբարիկոն:

Միևնույն ժամանակ Բելառուսի Կոորդինացիոն խորհրդի շտաբում հստակեցրել են, որ կազմակերպության աշխատանքային ձևաչափը չի փոխվելու, քանի որ այն քաղաքական կուսակցություն չէ: «Կուսակցության ստեղծումը Վիկտոր Բաբարիկոյի շտաբի նախաձեռնությունն է և համաձայնեցված է Խորհրդի նախագահության այն անդամների հետ, որոնց հետ օբյեկտիվ հանգամանքներում այն հնարավոր կլիներ»,- հավելել են ընդդիմության խորհրդի մամուլի ծառայությունից: