Բրազիլիայի իշխանությունները զբոսաշրջիկներին թույլ կտան որոշ կղզիներ այցելել
Բրազիլիայի իշխանությունները պատրաստ են զբոսաշրջիկների համար բացել Պերնամբուկու նահանգում գտնվող արևադարձային կղզիները: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտնում է CNN-ը:
Ֆերնանդու դե Նորոնյա արշիպելագը, որում 21 հրաբխային կղզիներ են ներառված, համավարակի պատճառով հանգստացողների համար փակ էր դեռևս մարտի կեսերից:
Նահանգի ղեկավար Գիլյերմե Ռոչան հայտնել է, որ զբոսաշրջիկները, որոնք ցանկանում են այցելել այդ կղզիներ, կարող են առցանց դիմում ներկայացնել:
Միևնույն ժամանակ իրենք պետք է ապացույցներ ներկայացնեն այն մասին, որ վարակված չեն Covid-19-ով՝ կամ ախտորոշիչ թեստի բացասական պատասխան, կամ էլ փաստաթուղթ, որը կհաստատի տվյալ անձի արյան մեջ հակամարմինների առկայությունը:










