Բրազիլիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 45 հազար դեպք է հայտնաբերվել, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 3.9 միլիոնը. RT

06:53 • 01.09.20

Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսով վարակման 45 961 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, երկրում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 3.9 միլիոնը: Տվյալները հրապարակել է երկրի առողջապահության նախարարույթունը: 

RT-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է վարակման 3 908 272 դեպք: Ընդ որում, 3 097 734 մարդ արդեն ապաքինվել է:

Վերջին 1 օրում երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 553 մարդ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 121 381: