«Դրանց գոյությունը հակասում է Աստվածաշնչին». ԱՄՆ-ում մի խումբ մարդիկ պահանջում են ապամոնտաժել «իրենց կրոնական զգացմունքները վիրավորող» տիրանոզավրի արձանը (լուսանկարներ)

15:07 • 01.09.20

Ամերիկյան Christians Against Dinosaurs (Քրիստոնյաներն ընդդեմ դինոզավրերի) կազմակերպության անդամները հայտարարել են, որ Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում՝ McDonald's-ի մուտքի մոտ տեղակայված և շրջանի խորհրդանիշներից մեկը համարվող տիրանոզավրի արձանը վիրավորում է իրենց կրոնական զգացմունքները: Կազմակերպության անդամները պահանջում են հեռացնել այն, գրում է tucson.com-ը։

Իրենց կայքում քրիստոնյաները նշել են, որ չեն հավատում դինոզավրերի գոյությանը, իսկ գիտական փաստերը, որոնք ապացուցում են, որ այդ արարածներն ապրել են մոլորակի վրա, անվանել են «խաբեություն» և կրոնի դեմ գիտնականների «դավադրություն»:

Արձանն ապամոնտաժելու նախաձեռնողը կազմակերպության անդամ Ջոշ Բրաունն է, որի կարծիքով՝ դինոզավրերը հորինված են, քանի որ դրանց գոյությունը հակասում է Աստվածաշնչին:

«Սա սրբապղծություն է, այն փչացնում է երեխաների միտքը։ Դինոզավրերի մասին յուրաքանչյուր պատմություն, ցուցահանդես կամ թեմատիկ միջոցառում առաջ է բերում այն միտքը, որ Երկիրը շատ ավելի մեծ է, քան ասվում է Աստվածաշնչում»,- ասել է նա։

McDonald's-ի տարածաշրջանային ներկայացուցիչը հայտարարել է, որ արձանը «ոչ մի դեպքում» չեն ապամոնտաժելու։

 

Christians Against Dinosaurs” Target Arizona McDonald's T. rex Replica |  Hemant Mehta | Friendly Atheist | PatheosChristians Against Dinosaurs” Target Arizona McDonald's T. rex Replica |  Hemant Mehta | Friendly Atheist | Patheos