Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 31 հազար տուն առանց էլեկտրականության է մնացել. կան տուժածներ

04:13 • 01.09.20

Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայում նվազագույնը 31 450 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի այդ շրջանին պատուհասած թայֆունի հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով NHK հեռուստաալիքին:

Նշվում է, որ 4 մարդ վնասվածքներ է ստացել: Թայֆունի հետևանքով այսօր մինչև ժամը 12:00-ը (երևանյան ժամանակով՝ 07:00), դադարեցվել է նաև տեղի միջազգային Նախա օդանավակայանի աշխատանքը:

Ներկա պահին թայֆունը շարժվում է Չինաստանի ուղղությամբ: Քամու ուժգնությունը դրա կենտրոնական մասում 45 մ/վ է: Սա թվով 9-րդ թայֆունն է, որը 2020-ին սկսվել է Խաղաղ օվկիանոսում: