Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Բորիս Կլյուևը
ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Փոքր թատրոնի առաջատար դերասան Բորիս Կլյուևը մահացել է կյանքի 77-րդ տարում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թատրոնի տնօրեն Տամարա Միխայլովային, դերասանը կյանքից հեռացել է օնկոլոգիական հիվանդության պատճառով: Նրա ախտորոշման մասին հայտնի էր դարձել դեռևս 2018 թվականին, սակայն դերասանը շարունակում էր աշխատել՝ անկախ առողջական խնդիրներից:
Թատրոնից հայտնել են, որ դերասանի հուղարկավորության օրն ու հրաժեշտի վայրը հայտնի կդառնան ավելի ուշ:
Աշխատելով թատրոնում՝ Կլյուևը 70 կերպար է մարմնավորել ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից խաղացանկից:
Կինոյում նրա առավել հայտնի կերպարներից է կոմս Ռոշֆորի դերը «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմում և Մայքրոֆթ Հոլմսի դերը «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» սերիալում:










