Թուրքիան երկարաձգել է Միջերկրական ծովում երկրաբանական-հետախուզական աշխատանքների անցկացման ժամկետը
Թուրքիան որոշել է երկարաձգել Միջերկրական ծովում իր կողմից անցկացվող երկրաբանական-հետախուզական աշխատանքների անցկացման ժամկետը: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Գործակալության տվյալներով` Անկարան Navtex-ի նոր ծանուցագիր է թողարկել, որի համաձայն՝ Oruç Reis նավը կշարունակի իր աշխատանքները Միջերկրական ծովի արևելյան հատվածում մինչև սեպտեմբերի 12-ը, այնինչ սպասվում էր, որ այդ աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 1-ին: Նշվում է, որ նավն իր աշխատանքները շարունակելու է Կիպրոսի ափերի մոտակայքում` Ataman և Cengiz Han նավերի հետ միասին:
Oruç Reis սեյսմիկ հետախուզական նավն ի վիճակի է իրականացնել բոլոր տեսակի երկրաբանական, երկրաֆիզիկական, հիդրոգրաֆիկական և օվկիանոսագրական հետազոտություններ` հատկապես բնական պաշարների որոնման ոլորտում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:










