Միսնկում սկսել են ձերբակալել ցույցի դուրս եկած ուսանողներին

19:11 • 01.09.20

Մինսկի կենտրոնում սկսվել է չարտոնագրված բողոքի ցույցի մասնակիցների ձերբակալումը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ այսօր առավոտյան Բելառուսի մայրաքաղաքում՝  Բելառուսի պետական համալսարանի մոտակայքում՝ մեկնարկել է ուսանողների ցույցը։

Ուսանողները տարբեր կարգախոսներ են հնչեցրել և ծափահարել են միմյանց: Ոստիկանության աշխատակիցները մոտակայքում են եղել և հետևել են կարգուկանոնի պահպանմանը:

Ավելի ուշ հավաքվածներին ավտոբուս է մոտեցել և տեսնելով ուժայիններին՝ ուսանողները ցրվել են այլ ուղղություններով: Ավելի ուշ տասնյակ ցուցարարների են ձերբակալել Անկախության պողոտայի հարևանությամբ:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև գործակալության թղթակիցը: