Սաուդյան Արաբիայի զինված ուժերի հրամանատարին աշխատանքից ազատել են ենթադրաբար կոռուպցիոն գործունեություն ծավալելու պատճառով
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իր հրամանով աշխատանքից ազատել է թագավորության միացյալ զինված ուժերի հրամանատար Ֆահդ բեն Տուրկի ալ Սաուդին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով սաուդական պետական SPA գործակալությանը:
Նույն հրամանով պաշտպանության նախարարի ներկայացմամբ նոր հրամանատար է նշանակվել գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Մութլաք բեն Սալիմ Ալ Ազիման:
Աշխատանքից ազատված հրամանատարի նկատմամբ հետաքննություն է սկսվել ենթադրաբար կոռուպցիոն բնույթի գործունեություն ծավալելու պատճառով:










