Իսրայելական ուժերը Դամասկոսի հարավի ուղղությամբ օդային հարվածներ են հասցրել. 2 զինվորական զոհվել է, ևս 7-ը՝ տուժել
Երկուշաբթի` տեղի ժամանակով 22:40-ին, իսրայելական ինքնաթիռները Գոլանի բարձունքների օդային տարածքից Դամասկոսի հարավում գտնվող սիրիական բանակի օբյեկտների ուղղությամբ հարվածներ են հասցրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով «ՍԱՆԱ» պարբերականին:
Հասցված հարվածների հետևանքով 2 սիրիացի զինծառայող զոհվել է, ևս 7-ը վնասվածքներ են ստացել:
«Ագրեսիան մեր 2 զինվորականների մահվան և ևս 7-ի տուժելու պատճառ է դարձել: Բացի դա, նաև նյութական վնաս է հասցվել»,- գործակալությունը մեջբերում է իր աղբյուրի խոսքերը:
Ավելի վաղ սիրիական «Ալ Վաթան» թերթը հաղորդել էր Քասվա շրջանում հրթիռային հարձակումների մասին:










