ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակումների նոր դեպքերի թիվը վերջին ամսում կրճատվել է 38%-ով. Թրամփ
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակումների նոր դեպքերի թիվը վերջին ամսում կրճատվել է 38%-ով: Այս մասին RT-ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա ճեպազրույցը ուղիղ միացմամբ հեռարձակվել է Սպիտակ տան թվիթերյան էջում:
«Վերջին ամսում ԱՄՆ-ում նոր դեպքերի թիվը կրճատվել է 38%-ով»,- ասել է նա:
Միացյալ նահանգներում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 6 միլիոնը: Օգոստոսի սկզբին Թրամփը հայտնել էր ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի նահանջի մասին:










