Կիևում նախագահի գրասենյակի մոտ նռնակով զինված տղամարդու են ձերբակալել

22:56 • 01.09.20

Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ Կիևում տղամարդու են ձերբակալել, որի մոտ նռնակ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական մայրաքաղաքի ոստիկանությանը:

Ինչպես հաղորդվում է, ձերբակալվածը, որին տեղափոխել են բաժանմունք՝ հանգամանքները պարզելու համար, 54 տարեկան է։

Փողոցում հերթապահություն իրականացնող իրավապահները ստուգման ժամանակ նրա մոտ կասկածելի առարկա են գտել, որը ևս ուղարկել են փորձաքննության։