ԱՄՆ-ում հետախուզական ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ Վիրջինիա նահանգում կործանվել է ամերիկյան ՌԾ ուժերին պատկանող E-2C Hawkeye ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ինքնաթիռի 4 հոգանոց անձնակազմը կատապուլտով բարեհաջող դուրս է նետվել: Ինքնաթիռն ընկել է Նորֆոլկում գտնվող ՌԾ ուժերին պատկանող բազայից հյուսիս-արևելք գտնվող Ուոլոփս կղզու մոտակայքում մարզական թռիչքի ժամանակ:
Երկու օդաչուն և անձնակազմի երկու այլ անդամները կատապուլտացվել են «առանց մեծ վնասների»: Այժմ պարզվում է ինքնաթիռի կործանման պատճառը:










