Ավստրալիայում կորոնավիրուսից մինչ այժմ 657 մարդ է մահացել. մայրաքաղաք Մելբուռնում վարակի երկրորդ ալիքն է տարածվում. Reuters

02:54 • 02.09.20

Ավստրալիայում տարվա սկզբից մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 25 819 դեպք է գրանցվել, 657 մարդ մահացել է, որից 41-ը՝ վերջին 24 ժամում:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ավստրալիան այն երկրներից է, որին, ի տարբերություն մի շարք առաջատար երկրների, հաջողվել է տնտեսական կորուստների գնով ավելի արդյունավետ պայքարել վարակի տարածման դեմ:

Երկրի երկրորդ ամենաշատ բնակեցված նահանգում՝ Վիկտորիայում, վերջին մեկ օրում վարակման 90 նոր դեպք է գրանցվել, 6 վարակակիր մահացել է:

Նահանգում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսել տարածվել՝ մայրաքաղաքում Մելբուռնը ներառյալ, որն արդեն չորս շաբաթ խիստ կարանտինային ռեժիմում է գտնվում, որը, քաղաքային իշխանությունների պնդմամբ, կարող է միայն աստիճանաբար թուլացվել: