Դաղստանի մայրաքաղաքում հինգհարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 5 մարդ է մահացել

02:23 • 02.09.20

Դաղստանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքում՝ Մախաչկալայում, հինգ հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 5 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:

Մահացածներից մեկը տարեց կին է, մյուս չորսը՝ երեխաներ:

Հրդեհի բռնկման հանգամանքները պարզվում են:

Ավելի վաղ հաղորդվել էր 3 երեխայի մահվան մասին: