Լոս Անջելեսի երկնքում երկու օդաչու անհատական ռեակտիվ սարքով թռչող տղամարդու են նկատել

04:27 • 02.09.20

ԱՄՆ-ում երկու տարբեր չվերթներ իրականացնող ինքնաթիռի օդաչուներ Լոս Անջելեսի երկնքում՝ մի քանի կիլոմետր բարձրության վրա, նկատել են ջեթփեքով (ռեակտիվ անհատական թռչող սարք) թռչող տղամարդու, հայտնում է NBC News-ը:

«American Airlines» ավիաընկերության օդաչուն նկատել է տղամարդուն մոտ 3000 ոտնաչափ բարձրության վրա, ձայնային ազդանշանով տեղեկությունը փոխանցել օդային վերահսկողության ծառայությանը, երբ պատրաստվել է վայրէջքի Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում: