Մեքսիկայում կորոնավիրուսից 65 000-ից ավելի մարդ է մահացել, վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 600 000-ը. Worldometers.info
Մեքսիկայում, Worldometers.info-ի տվյալների համաձայն, վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 3719 նոր դեպք է հաստատվել:
Երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Մեքսիկայում կորոնավիրուսից 256 մարդ է մահացել՝ մահվան ելքով դեպքերի թիվը հասցնելով 65 241-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 606 036-ի, որից ներկա պահին փաստացի բուժում է ստանում 118 408-ը:
Կառավարությունը պնդում է, որ վարակվածների իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքերի քանակն է: Մեքսիկան, համաճարակի դեմ պայքարելու հետ մեկտեղ, մայիսի վերջից փորձում է աստիճանաբար վերաբացել երկրի տնտեսությունը:










