Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի Սպիտակ տանը

03:56 • 02.09.20

Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի Սպիտակ տանը, սեպտեմբերի 18-ին, հաղորդում է ТАСС-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցությունները սպասվածից արագ են ընթանում, և, հնարավոր է, առաջիկայում նաև ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ համաձայնագիր ստորագրվի: Խոսքն այսպես կոչված «հնարավոր» դաշինքի մասին է, որի նպատակն է լինելու տարածաշրջանային անվտանգության ապահովումը:

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենը օրեր առաջ հայտարարել էր, որ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև համաձայնագրի ստորագրման ժամանակ Սպիտակ տանը ներկա կլինեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և, հնարավոր է, Աբու-Դաբիի թագաժառանքը:

Ըստ ստորագրվելիք համաձայնագրի՝ Իսրայելը դադարեցնելու է իր վերահսկողությունը Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերի նկատմամբ, ինչը նախատեսված է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ամերիկյան պլանով: