ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համաշխարհային արշավին չի միանա, քանի որ ԱՀԿ-ն կոռումպացված կառույց է համարում. Интерфакс

06:48 • 02.09.20

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համաշխարհային արշավին չի միանա, քանի որ այն ԱՀԿ-ի նման կոռումպացված կառույցի հետ է առնչվում, հաղորդում է Интерфакс գործակալությունը:

«Միացյալ Նահանգները կշարունակի գրավել միջազգային գործընկերներին համատեղ ուժերով վարակը հաղթահարելու համար, բայց մենք մեզ չենք սահմանափակի միջազգային այն կազմակերպություններով, որոնք գտնվում են կոռումպացված ԱՀԿ-ի և Չինաստանի վերահսկողության ներքո: Նախագահը միջոցներ չի խնայի՝ երաշխավորելու համար, որ մեր ստեղծած պատվաստանյութերը համապատասխանեն առողջապահության նախարարության չափանիշներին, փորձարկվեն և մարդկանց կյանքեր փրկեն»,- նշել է Սպիտակ տան խոսնակ Ջադդ Դիրը:

ԱՄՆ-ում այս պահին պատվաստանյութ է մշակվում երկու՝ հայազգայի գործարար, բարերար Նուբար Աֆեյանի «Moderna» և մեկ այլ՝ «Pfizer/BioNTech» ընկերությունների կողմից: