Աստղաֆիզիկոսները եզակի տիեզերական ազդանշան են ֆիքսել
Աստղաֆիզիկոսները ձգողականության ալիքներ որսացող LIGO և Virgo սարքերի օգնությամբ առաջին անգամ տեսել են, թե ինչպես է ձևավորվում սև անցքը, ինչը նախկինում միայն տեսականորեն էր մեկնաբանվում:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, սարքերը համապատասխան GW190521 ազդանշանը ֆիքսել են 2019 թվականի մայիսին, որը մասնագետները ներկայացրել էին որպես երկու սև անցքերի միաձուլում, որոնց համատեղ զանգվածը 142 անգամ գերազանցել է Արևի զանգվածին:
Դա սև անցքերի խոշորագույն միաձուլումն է, որը երբևէ արձանագրվել է ձգողականության ալիքների ուսումնասիրությունների ընթացքում, ինչպես նաև նման օբյեկտների գոյության առաջին ապացույցը, որոնք միջանկյալ տեղ են գրավում թեթև սև անցքերի (100 արևի զանգվածի չափ) և գերծանր սև անցքերի (100 000 արևի զանգվածի չափ) միջև:
Նշվում է, որ դա նաև ամենահեռավոր իրադարձությունն է, որն արձանագրվել է ձգողականության ալիքներում, քանի որ 7 մլրդ տարի է պահանջվել, որ ազդանշանը հասնի Երկրին:










