Չինաստանի բանակը գերազանցում է ամերիկյանին առնվազն երեք պաշտպանական ոլորտում. զեկույց
Չինաստանի բանակը գերազանցում է ամերիկյանին առնվազն երեք պաշտպանական ոլորտում` նավաշինություն, հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգ: Այս մասին ասված է ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված Պենտագոնի զեկույցում:
Նշվում է, որ Չինաստանի բանակն ունի արդեն 350 ռազմանավ և սուզանավ, այնինչ ԱՄՆ-ի նավերի քանակը 293 է: Միևնույն ժամանակ, ասիական երկիրը պահեստում ունի ավելի քան 1250 թևավոր և բալիստիկ հրթիռներ ՝ 500-ից 5500 կմ հեռավորության վրա խոցման հնարավորությամբ:
Բացի այդ, ռուսական սպառազինության մատակարարման շնորհիվ, Չինաստանը հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգերի ոլորտում գերազանցել է ԱՄՆ-ին: ՉԺՀ-ի զորանոցում կան ռուսական արտադրության С-400 և С-300 համակարգեր, ինչպես նաև սեփական արտադրության համակարգեր:
Պենտագոնի տվյալներով` Չինաստանի իշխանությունները շարունակում են բանակի բարեփոխումները, այդ թվում` միջուկային ներուժի ամրապնդումը:










