Ճապոնիայում բարեհաջող փորձարկվել է թռչող մեքենայի նախնական օրինակը (տեսանյութ)

16:00 • 03.09.20

Ճապոնական SkyDrive ինժեներական ընկերությունը թռչող մեքենաների նախատիպի բարեհաջող փորձարկումից հետո հայտարարել է, որ մեկ քայլով մոտեցել է թռչող մեքենայի գաղափարն իրականություն դարձնելուն, գրում է english.alarabiya.net կայքը։ 

Ընկերությունը հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում է ութ օդային պտուտակով համալրված թռչող մեքենան։  Նշվում է, որ այն օդում է գտնվել չորս րոպե:

«Ցանկանում ենք, որպեսզի մեր հասարակությունում թռչող մեքենաները հարմար և հասանելի տրանսպորտային միջոց լինեն»,-նշել է SkyDrive ընկերության գործադիր տնօրեն Տոմոհիրո Ֆուկուզավան։ 

Ընկերությունը մտադիր է տրանսպորտային միջոցը հասանելի դարձնել մինչև 2023 թվականը: Ենթադրվում է, որ դրա գինը կտատանվի 300 000 դոլարի սահմանում։ 

Նշվում է, որ նմանատիպ նախագծերի վրա են աշխատում նաև Boeing, Airbus, Toyota և Hyundai ընկերությունները։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 

Ճապոնիայում բարեհաջող փորձարկվել է թռչող մեքենայի նախնական օրինակը (տեսանյութ)