Հիբրիդային ուժային համակարգ և 7 էկրաններով համալրված սրահ. ներկայացվել է Jeep Grand Wagoneer վերածնված մոդելը (լուսանկարներ)
Ներկայացվել է Jeep-ի վերածնված Grand Wagoneer մոդելը, որն իրենից ներկայացնում է եռաշարք հիբրիդ, որի սրահում 7 էկրան է տեղադրված:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, մոդելը ներկայացվել է դեռևս կոնցեպտի տեսքով, սակայն ընկերության հաճախորդները ստիպված չեն լինի երկար սպասել սերիական մոդելին. այն պատրաստ կլինի հաջորդ տարի:
Տեխնիկական բնութագրիչների մասին դեռևս շատ բան հայտնի չէ: Ապագա Grand Wagoneer-ի համար լիաքարշակ համակարգի միանգամից 3 տարբերակ է պատրաստվել: Ուժային համակարգի մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ընկերությունն ակնարկում է, որ ամենագնացը կարող է պարծենալ «գերազանց դինամիկայով»: Բացի այդ, խոստացել են, որ մոդելը կզինվի հիբրիդային ուժային համակարգով, որը կկարողանա լիքավորվել սովորական կայաններում:
Սրահում 4 էկրան տեղակայված է առջևի մասում, ինչպես նաև 10.25 դյույմ անկյունագծով սենսորային էկրան՝ առաջին շարքի ուղևորների համար: Եվս 3 էկրան տեղակայված է հետևի ուղևորների համար։
Նորագույն մոդելը կարտադրվի Դետրոյթի գործարանում, ինչի պատվին կոնցեպտային մոդելի տանիքին պատկերվել է քաղաքի քարտեզը: Նախատեսվում է, որ շուկայում այն կմրցի Mercedes-Benz GLS և Range Rover առաջնակարգ ամենագնացների հետ:
















