SpaceX-ը բարեհաջող փորձարկել է դեպի Մարս թռիչքի համար նախատեսված տիեզերանավը (տեսանյութ)

14:32 • 04.09.20

Ամերիկացի գործարար Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը դեպի Մարս մոլորակ պատմական թռիչքի համար նախատեսված Starship տիեզերանավի հաջող փորձարկում է իրականացրել։

«Starship տիեզերանավի երկրորդ թռիչքային փորձարկումը․ թռիչքի բարձրությունը՝ 150 մետր»,- նշել է ընկերությունն իր թվիթերյան օգտահաշվում։ 

Հայտնի է, որ Starship SN6 նախատիպի փորձարկումներն իրականացվել են ԱՄՆ Տեխաս նահանգի Բոկա Չիկա համալիրում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

 

SpaceX-ը բարեհաջող փորձարկել է դեպի Մարս թռիչքի համար նախատեսված տիեզերանավը (տեսանյութ)