Իսրայելցի հնագետների խումբը թագավորական պալատի ավերակներ է հայտնաբերել (լուսանկարներ)
Իսրայելցի հնագետների խումբը պեղումների ժամանակ 2500-ամյա թագավորական պալատի ավերակներ է հայտնաբերել, գրում է Daily Mail-ը։
Երուսաղեմի Հին քաղաքից մոտ 3 կմ հեռավորության վրա հայտնաբերված երեք սյուների վրա արված փորագրությունը Հուդայական Թագավորության հայտնի խորհրդանիշն է: Այժմ այն օգտագործվում է իսրայելական մետաղադրամներից մեկի վրա:
Փորձագետների կարծիքով՝ պալատը քանդվել է մ. թ. ա. 586 թվականին՝ Բաբելոնյան արշավանքի ժամանակ։
Գիտնականները չեն բացառվում, որ պալատը կարող էր պատկանել հրեա թագավորներից մեկին։
Նշվում է, որ հայտնաբերված արտեֆակտները առաջիկա օրերին կցուցադրվեն Երուսաղեմում։















