Ջրակայուն է, չի կոտրվում, չի կլանում ավազի, փոշու հատիկները. Land Rover-ը նոր Defender-ի վարորդների համար հատուկ սմարթֆոն է ստեղծել (լուսանկարներ)

11:58 • 05.09.20

Բրիտանական Land Rover ավտոբրենդը հատուկ նոր Land Rover Defender մոդելի համար սմարթֆոն է ստեղծել, որը ստացել է Land Rover Explorer R անվանումը:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, սմարթֆոնի ստեղծման նպատակը մեքենայի վարորդի համար բարդ պայմաններում ուղևորությունների համար հուսալի հեռախոսի ապահովումն է:

Այն արտաքուստ նման է iPhone 4-ի զրահապատ տարբերակին, ունի USB Type-C պորտ, 5,7 դյույմ անկյունագծով էկրան, 12 մեգապիքսելանոց Sony տեսախցիկ:

Ընկերությունից նշել են, որ սմարթֆոնը վարորդին պետք է ընկերակցի բարդ ուղևորությունների ժամանակ, քանի որ այն շատ ավելի հուսալի և ամուր է, քանի ներկայիս ժամանակակից սմարթֆոնները:

Հեռախոսը ջրակայուն է և կարող է կես ժամից ավելի ջրի տակ մնալ 1,5 և ավելի խորության վրա, ընկնելուց չի կոտրվում կամ վնասվում, չի կլանում փոշու և ավազի հատիկները:

Land Rover Explorer R-ի գինը 535 դոլար է:

Ջրակայուն է, չի կոտրվում, չի կլանում ավազի, փոշու հատիկները. Land Rover-ը նոր Defender-ի վարորդների համար հատուկ սմարթֆոն է ստեղծել (լուսանկարներ)