Ռուսաստանում «տիեզերական» հեռուստաալիք կգործի

10:37 • 05.09.20

«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան մոտ ամիսներին ՌԴ առաջատար արբանյակային հեռարձակողներից մեկի հետ կգործարկի «Առաջին տիեզերական» հեռուստալիքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով:

Վերջինս մանրամասնել է, որ նոր հեռուստաալիքի հաղորդումների թեմատիկան, ընդհանուր առմամբ, նվիրված է լինելու տիեզերքին, այդ թվում՝ «Ռոսկոսմոս»-ի գործունեությանը:

Հեռուստալիքի եթերում կցուցադրվեն տիեզերքի, գիտափորձերի մասին բացառիկ նյութեր, հատուկ ռեպորտաժներ և վավերագրական ֆիլմեր:



.

Ռուսաստանում «տիեզերական» հեռուստաալիք կգործի