Չինական բազմակի օգտագործման տիեզերանավը բարեհաջող կերպով վերադարձել է Երկիր

19:28 • 06.09.20

Չինական բազմակի օգտագործման փորձարարական տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել Երկրի վրա:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով չինական աղբյուրին, տիեզերանավը նախատեսված է տիեզերական տարածության խաղաղ ուսումնասիրության համար:

Այն ուղեծիր էր հասցվել «Չանչժեն-2» հրթիռակրի օգնությամբ ուրբաթ: Այդ մասին տեղեկացրել էր Չինաստանի տիեզերագիտության և տեխնիկայի ընկերությունը:

Չինաստանը դեռևս երեք տարի առաջ հայտարարել էր, որ 2020 թվականին տիեզերանավ կարձակի, որը կթռչի ինչպես ինքնաթիռը և բազմակի օգտագործման կլինի, ինչը կմեծացնի արձակումների հաճախումներն ու կնվազեցնի դրանց արժեքը:

 

 

 

 

Չինական բազմակի օգտագործման տիեզերանավը բարեհաջող կերպով վերադարձել է Երկիր