Սաակաշվիլին սեպտեմբերի 7-ին հայտարարություն կանի Վրաստան վերադառնալու առնչությամբ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է վաղը հայտարարությամբ հանդես գալ հայրենիք վերադառնալու ծրագրերի մասին: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին Սաակաշվիլին հայտնել ֆեյսբուքյան հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ Վրաստան վերադառնալու մտադրության մասին քաղաքական գործիչը հայտնել էր օգոստոսի 27-ին՝ սոցցանցում տեսաուղերձ հրապարակելով:
Ավելի ուշ երկրի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին Վրաստանի իշխանություններն ուրախ են նրա՝ հայրենիք վերադառնալու որոշման համար: «Հենց սահմանին նրան սպասվում է ձերբակալություն և, իհարկե, վրացական բանտ, քանի որ նա գտնվում է հետախուզման մեջ»,- ասել էր վրաց նախարարը:
Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին, երբ նրա դեմ «լիազորությունների չարաշահման» հետ կապված քրեական գործեր էին հարուցվել, որոնցից մի քանիսով վերջինս հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել:
Միևնույն ժամանակ աղբյուրը նշում է, որ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունում չեն բացառում, որ Սաակաշվիլին կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում:
Սաակաշվիլիին ներկա պահին Ուկրաինայի քաղաքացիություն ունի և մայիսից ի վեր զբաղեցնում է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը:
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում նշանակվել են հոկտեմբերի 31-ին:










