Չինաստանում կլինիկական փորձարկման փուլում գտնվող երկու պատվաստանյութ են ներկայացրել կորոնավիրուսի դեմ

23:46 • 07.09.20

Չինաստանում երկու դեղագործական ընկերություն առաջին անգամ ներկայացրել են կորոնավիրուսի դեմ իրենց հավանական պատվաստանյութերը:

Ինչպես հաղորդում է The Jakarta post պարբերականը, պատվաստանյութերը մշակվել են Sinovac Biotech և Sinopharm ընկերությունում: Դեղամիջոցի փորձնական նմուշները ցուցադրվել են Պեկինում անցկացված ցուցահանդեսում: Նշվում է, որ Չինաստանում «մեծ հույսեր են կապում» դրանց հետ:

Ներկայում պատվաստանյութերը փորձարկման երրորդ կլինիկական փուլն են անցնում: Միևնույն ժամանակ արտադրողները հույս ունեն, որ տարեվերջին դրանք կիրառելու թույլտվություն կստանան:

Չինաստանում կլինիկական փորձարկման փուլում գտնվող երկու պատվաստանյութ են ներկայացրել կորոնավիրուսի դեմ