Հոնկոնգի ոստիկանությունը բողոքի ցույցի ժամանակ 12-ամյա աղջկա է ձերբակալել. տեսանյութն իրարանցում է առաջացրել օգտատերերի շրջանում (տեսանյութ)
Հոնկոնգում տեղի ունեցող հակակառավարական բողոքի ցույցերից մեկի ժամանակ ոստիկանները գրենական պիտույքներ ձեռք բերելու համար փողոց դուրս եկած 12-ամյա աղջկա են ձերբակալել. ոստիկանների կոպիտ գործողությունների տեսանյութը հայտնվել է համացանցում և մեծ իրարանցում առաջացրել օգտատերերի շրջանում, գրում է The Guardian պարբերականը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջնակը փորձում փախչել ոստիկաններից, սակայն իրավապահներից մեկը նրան ուժով պառկեցնում է գետնին ու հենվում վրան՝ ձեռնաշղթաներ հագցնելու նպատակով։ Ոստիկանությունից ավելի ուշ հաստատել են աղջկա ձերբակալության լուրը, սակայն նշել են, թե վերջինս «կասկածելի կերպով» է փախուստի դիմել, ինչն էլ իրավապահներին ստիպել է նման կերպ արձագանքել։
Աղջկա մայրն էլ, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստվում է բողոք ներկայացնել ոստիկանության դեմ, քանի որ իր դուստրն ու 20-ամյա որդին համավարակի պամաններում ցույցի մասնակցելու համար տուգանվել են այն պարագայում, որ նրանք փողոց են դուրս եկել միայն խանութ մտնելու նպատակով։ Կինը նշել է նաև, որ աղջիկը ոստիկաններից փորձել է փախչել, քանի որ վախեցել է ստեղծված իրավիճակից։
Աղբյուրը մանրամասնում է, որ Հոնկոնգում հուլիսի 1-ից մեկնարկած բողոքի ցույցերը պարբերաբար ճնշվում են ոստիկանության կողմից, քանի որ դրանք համավարակի պայմաններում օրինական չեն համարվում և վտանգի տակ են դնում մարդկանց անվտանգությունը։
A young girl of school age was just cornered by riot police & proceeded to run away, before being viciously wrestled to the ground, kicked & pinned down by several police officers.
— Jack Hazlewood (@JackHHazlewood) September 6, 2020
I wish I could say this isn’t normal in Hong Kong today, but it is.
Vid: HKUST student reporters pic.twitter.com/LjaobRN2IB










