Պահանջում ենք բացել ՌԴ-ի հետ սահմանները․ բանակցություններ չեն տարվում, զրո են, պետք է ելք գտնել, «չէ»-ն պատասխան չէ․ ակցիայի մասնակից (տեսանյութ)

14:02 • 07.09.20

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: «Պահանջում և խնդրում ենք բացել Ռուսաստանի հետ սահմանները»,- ասում են նրանք:
Ինչ վերաբերում է նրան, որ Կառավարությունից երեք օր ժամանակ էին խնդրել պատասխանի համար, ցուցարարները վստահեցնում են՝ իրենք ոչ մի պատասխան չեն ստացել:

«Ոչ մի առաջընթաց չկա, շատ մարդիկ են դիմել կառավարություն, ոչ մի զանգ, ոչինչ չկա, ժողովուրդը սպասում է պատասխանի, ինչքա՞ն կարող են սպասել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրա կարծիքով՝ պարզապես բանակցություններ չեն տարվում ՌԴ-ի հետ: «Բնակցությունները զրո են, շուտով արտակարգ դրությունը վերջանալու է, կարանտին է լինելու և երևի այդ ժամանակ մեզ այլևս կարգելեն ցույցեր անել: Ես այնտեղ ունեմ հարազատ մարդիկ, բարեկամներ: Սա գլոբալ խնդիր է, մենք պայքարում ենք բոլոր նրանց համար, ում ընտանիքները բաժանվել են երկու մասի:

Պատկերացնո՞ւմ եք՝ ամուսինները վեց ամիս է՝ բաժանված են, պետք է բանակցել: Պետք է ելք գտնել, «չէ»-ն պատասխան չէ»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: