Իսրայելական ընկերությունը թռչող մեքենայի նախատիպ է ներկայացրել

19:43 • 08.09.20

Իսրայելական Urban Aeronautics ընկերությունը ներկայացրել է թռչող ավտոմեքենայի նախատիպը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, մեքենան կարող է բարձրանալ երկու կոմպրեսորների շնորհիվ, որոնք տեղադրված են մեքենայի կորպուսում:

Մեքենայի թռիչքն ապահովում են ջրածնային վառելիքային տարրերը: Ծրագրավորողները նշում են, որ ջրածինը ավելի մեծ խտություն ունի, քան էներգաշարժիչի և ռեակտիվ շարժիչի վառելիքը:  

Ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է, որ իրենք մտադիր են մոտ ապագայում նորույթը շուկա դուրս բերել: Այն հասանելի կլինի ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օգտագործման համար:

Նշվում է, որ երկու մոդել է թողարկվելու՝ CityHawk-ը և the Falcon XP-ն:

Ծրագրավորողների խոսքով՝ ջրածնային շարժիչը ջրային գոլորշի է արտանետում, ինչը չի վնասում շրջակա միջավայրը: Մեքենայի թողարկման ամսաթիվն ու գինը դեռևս հայտնի չեն:

Իսրայելական ընկերությունը թռչող մեքենայի նախատիպ է ներկայացրել