Իլոն Մասկի ընկերությունը ներկայացրել է «ռոբոտ-վիրաբույժի», որը կարող է առանց անոթները վնասելու չիպը տեղադրել գլխուղեղի մեջ

20:53 • 08.09.20

Ամերիկյան Neuralink ընկերությունը, որի հիմնադիրն Իլոն Մասկն է, Woke Studio-ի դիզայներների հետ համատեղ ներկայացրել են «ռոբոտ-վիրաբույժի»՝ նախատեսված Neuralink միկրոչիպի տեղադրման համար:

Ինչպես փոխանցում է Business Insider-ը, ֆուտուրիստական տեսք ունեցող սարքը կարող է չիպը տեղադրել գլխուղեղի մեջ՝ առանց վնասելու անոթները: Սարքավորումը համալրված է տեսախցիկներով և տարբեր ցուցիչներով:

Ռոբոտ սարքի բարձրությունը կազմում է մոտ երկու մետր: Դրա հիմքում ընկած է գերհզոր համակարգիչ, որն էլ կառավարելու է այն:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս ամերիկացի գործարարը ներկայացրել էր խոզի, որի գլխուղեղում մետաղադրամի չափս ունեցող չիպ էր ներդրվել, որը թույլ կտա բուժել մի շարք հիվանդություններ:

Իլոն Մասկի ընկերությունը ներկայացրել է «ռոբոտ-վիրաբույժի», որը կարող է առանց անոթները վնասելու չիպը տեղադրել գլխուղեղի մեջ