Վրաստանի խորհրդարանի դիմաց ընդհանուր համաներում հայտարարելու պահանջով բողոքի ակցիա է անցկացվում
Վրաստանի խորհրդարանի առջև երկրորդ օրն անընդմեջ անցկացվում է հացադուլ` համաներման մասին օրինագիծն ավելի արագ քննարկելու պահանջով: Այս մասին տեղեկացնում է «Грузия Онлайн» պորտալը:
Բանտարկյալների մայրերը հանդիպում են պահանջում օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ սեպտեմբերի 12-ին լայնամասշտաբ ակցիա են անցկացնելու:
«Երեկվա ակցիայից հետո արձագանք եղավ: Մենք ցանկանում ենք հանդիպել պատասխանատու պաշտոնյաների հետ ՝ լինի դա մարդու իրավունքների հանձնաժողովը, թե իրավական հանձնաժողովը: Հուսով եմ, այդ անձանց հետ պաշտոնական հանդիպում կլինի: Մենք կշարունակենք լայնածավալ գործողությունները, որպեսզի համաներում հայտարարվի ընտրություններից առաջ: Հակառակ դեպքում՝ մենք չենք ցրվի: Բանտարկյալների և պայմանական ազատազրկման ենթարկվածների ընտանիքների անդամները կմասնակցեն սեպտեմբերի 12-ի ցույցին»,-հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից Ալեքսանդր Կոբաիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 31-ին:










