Վրաստանում վաղվանից կարգելվեն հարսանիքները, հոգեհանգստի արարողություններն ու տոնական այլ միջոցառումները

15:03 • 09.09.20

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 10-ից կարգելվեն միջոցառումների, այդ թվում` հարսանիքների և նշանադրության, հոգեհանգստի արարողությունների անցկացումը, ինչը պայմանավորված է երկրում համաճարակային իրավիճակի վատթարացմամբ: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիին:

«Վաղվանից այս միջոցառումները կարգելվեն: Փաստացի մենք վերադառնում ենք նախկինում գործող սահմանափակումներին` հարսանիքների, նշանադրությունների ու ծննդյան տոները նշելու արգելքներին: Ինչպես գիտեք, այսօրվանից այդ սահմանափակումները գործում են փակ տարածքներում, իսկ  վաղվանից դրանք կգործեն նաև բացօթյա տարածքներում»,-նշել է Մեզվրիշվիլին:

Վրաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսով վարակման 40-ից ավելի դեպք: Երկրում, վերջին տվյալներով, գրանցվել է վարակման 1773 և մահվան 19 դեպք: