Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետն ազատվել է պաշտոնից. ոստիկանապետը հրամաններ է ստորագրել. shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության համակարգում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արթուր Ֆիշյանը ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով, Ա. Ֆիշյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղալալ:
Ղազարյանի մեկ այլ հրամանով Ռոբերտ Գինոյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից եւ գրանցվել է ոստիկանության կադրերի ռեզերվում:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը, ով գրանցված էր ոստիկանության կադրերի ռեզերվում, նշանակվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ:
Վահե Ղազարյանի մեկ այլ հրամանով Իգոր Մեսպորյանը նշանակվել է ոստիկանության Գավառի բաժնի պետ:










