Հունական Լեսբոս կղզում 12 000 գաղթական ունեցող փախստականների ճամբարում հզոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

15:34 • 09.09.20

Հունական Լեսբոս կղզում գտնվող «Մորիա» փախստականների ճամբարներում բռնկված հզոր հրդեհների հետևանքով հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց ապաստարանը, հայտնում է The Guardian պարբերականը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ չորեքշաբթի վաղ առավոտյան սկսված հրդեհի հետևանքով տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ 

Հայտնի չէ, թե ինչն է հրդեհի բռնկման պատճառը: Նշվում է, որ շենքի ներսում և դրսում բռնկված կրակի մարման ուղղությամբ ոստիկանների օգնությամբ 25 հրշեջ և 10 մեքենա է աշխատել ։ 

Հայտնի է, որ օգնություն տրամադրող մի շարք կազմակերպություններ ժամանակին քննադատություններ են հնչեցրել մոտ 12 000 գաղթական ապաստանած ճամբարում կենսական  վատ պայմանների առնչությամբ։ 

Fire guts Greek refugee camp, forces thousands to flee - Middle East Affairs1,000s flee fire at migrant camp on virus lockdown in Greece | Nation/World  News | readingeagle.comGreece: Fire at Moira Refugee Camp Forces Evacuations | Time1,000s flee fire at migrant camp on virus lockdown in Greece |  StCatharinesStandard.caGreece | Refugees evacuated after multiple fires at camp in Greece's Lesbos  - Moria Camp