Տնտեսավարողների հետ բաժանվեցինք այն նոտայի վրա, որ իրենց բարձրացրած խնդիրը չի լուծվում. նրանք ուզում են, որ ընթացակարգը չփոխվի. Շուշանիկ Ներսիսյան (տեսանյութ)
«Ամեն դեպքում տնտեսվարողների հետ բաժանվել ենք այն նոտայի վրա, որ իրենց բաձրացրած խնդիրը չի լուծվում, քանի որ իրենց խնդիրն այն է, որ որևէ բան չփոխվի և շարունակեն աշխատել այնպես, ինչպես աշխատել են նախկինում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը` անդրադռանալով հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ հանդիպման մանրամասներին և այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային:
«Եթե մենք ձևակերպում ենք, որ խնդիրը դա է, կարող ենք փաստել, որ խնդրին լուծում չտրվեց, բայց, եթե հասկանում ենք, որ անցում ենք կատարում ամբողջությամբ ճշգրիտ հայտարարագրման մեխանիզմին, որը ապահովելու է հավասարության հագուստի շուկայի դաշտում, ապա ինձ թվում է բոլոր խնդիրները, որոնք բարձրացվեցին, արդեն իսկ լուծվեցին, կամ մինչև օրվա վերջ լուծված կլինեն»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ մի քանի ընթակարգային հարցերի տեղում անդրադարձ եղել է:
Նա պարզաբանեց, որ երեկ էլ է հանդիպել տնտեսավարողներ հետ:
«Իրականում այն բոլոր հարցերը, որ այսօր հնչեցվում էին, բոլոր այդ հարցերի վերաբերյալ մենք զրուցել ենք տնտեսավարողների հետ, իրենց հիմնական խնդիրը գնային քաղաքականությունն է, թե մաքսային մարմիններն ինչպես են քաղաքականություն իրականացնում: Իրականում աշխատում ենք տնտեսավարողների հետ և ուսումնասիրում ենք մեր տեղական շուկան և ուսումնասիրում ենք նաև այն երկրի շուկան, որտեղից որ ներմուծում են: Երեկ մենք առաջարկել էինք տնտեսվարողներին, եթե մաքսայինի սահմանած գների հետ համաձայն չեք, ներկայցրեք այն գները, որով իրականում ձեռք եք բերում ապրանքները, աշխատանքային քննարկում ունենանք, հասկանանք մեր հաշվարկը, մեր գների հետ համեմատություն անենք»,-պարզաբանեց նա:
Շուշանիկ Ներսիսյանն ընդգծեց, որ այսօր արդեն հանդիպման ընթացքում ներակայացրել են հաշվարկները:
«Մենք ներկայացրեցինք, թե մոտավորպես մաքսային մարմինների հաշվարկով ինչ գներ ենք նախատեսում, բոլորը խելամիտի սհամաններում էին, ընդունվեց նաև տնտեսվարողների կողմից:
Ընթացակարգի փոփոխության հետ միասին մաքսային մարմինները նաև էականորեն վերանայել են գնային քաղաքականությունը՝ հօգուտ տնտեսավարողների, իրենք էլ ընդունեցին, որ ամբողջությամբ համապատասխանում է թե կոնկրետ ապարանքի համար որքան գումար են վճարում Թուրքիայում:
Օրինակ, մաքսային մարմինները հաշվարկել են, որ մեկ ջինսե տաբատի համար միջինով 7 դոլարի սահմաններում է...»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ առավոտյան Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերերը, որոնք նշում էին, թե ապրանքների մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել:
Ավելի ուշ բողոքի ակցիա իրականացնողները շարժվեցին ՊԵԿ, այնտեղից էլ՝ Արարատյան մաքսատուն:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը:
Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես, գործընթացում ծագող անհարմարությունների և գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները:
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով։
Մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները:
Սակայն քաղաքացիները քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից:










