Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 35 000 դեպք է գրանցվել, մահացածների թիվը մոտենում է 128 հազարին. RT

03:27 • 10.09.20

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 35 816 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 4 197 889 մարդ է վարակվել, որոնցից 128 539-ը մահացել է, 1075-ը՝ վերջին մեկ օրում:

Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է. մինչ այժմ լատինաամերիկյան երկրում վարակման ավելի քան 4 մլն դեպք է գրանցվել: