23 երեխաների հայր մեքսիկացի նարկոբարոն «Էլ Չապոն» խոստովանել է, որ իր «միակ կախվածությունը կանայք են» (լուսանկարներ)

17:08 • 10.09.20

Ցմահ ազատազրկման դատապարտված մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանը, որն ավելի շատ հայտնի է «Էլ Չապո» («Գաճաճ») մականվամբ, խոստովանել է, որ իր միակ կախվածությունը կանայք են, գրում է Daily Mail-ը։

Գուսմանը նման հայտարարությամբ է հանդես եկել 2016-ին հայտնի քրեագետ Մոնիկա Ռամիրես Կանոյի հետ հարցազրույցի ժամանակ, երբ Մեքսիկայի անվտանգության ուժերը ձերբակալել էին փախուստի դիմած թմրակարտելի ղեկավարին։

Ռամիրես Կանոն միայն վերջերս է հրապարակել 2016-ին ձայնագրված կարճ տևողությամբ տեսանյութը, որում քրեագետը Գուսմանին հարցնում է՝ վերջինս ինչ կախվածություններ ունի, ինչին ի պատասխան մեքսիկացի նարկոբարոնն ասում է․ «Ոչ մի, ես միայն կանանցից կախվածություն ունեմ»։

«Նա հարգալից մարդ է, սրտաբաց, բարի, շատ զուսպ, երբ շահում ես նրա վստահությունը, կարող ես նրա հետ միանգամայն այլ զրույց վարել»,- ասել է քրեագետը։

Մեքսիկայի հզոր թմրակարտելներից մեկի 62-ամյա նախկին առաջնորդը չորս անգամ ամուսնացած է եղել, ունի 23 երեխա։

Խոակին Գուսմանն անցյալ տարի ցմահ ազատազրկման է դատապարտվել ավելի քան քառորդ դար ընդգրկող հանցագործությունների համար, ներառյալ՝ հարյուրավոր տոննա կոկաինի, հերոինի, մետամֆետամինների և մարիխուանայի անօրինական շրջանառությունը: Գուսմանի օրոք նրա կարտելի սահմանները տարածվում էին ամբողջ երկրագնդով մեկ՝ Ամերիկայից մինչև Եվրոպա և Ասիա։

Նրան երկու անգամ հաջողվել է փախչել բանտից։ Երկրորդ անգամ՝ 2015 թվականին՝ մոտ 1,5 կիլոմետր երկարությամբ թունելի միջոցով: Գուսմանին, ի վերջո, հայտնաբերել և ձերբակալել են 2016 թվականի սկզբին՝ Մեքսիկայում, իսկ մեկ տարի անց արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ միանգամից մի քանի նահանգ նրան կոկաինի մատակարարման, զենքի ապօրինի պահման և սպանությունների կազմակերպման համար մեղադրանքներ է առաջադրել: Այժմ Էլ Չապոն պահվում է մեկուսարանում՝ ԱՄՆ-ի ամենախիստ բանտերից մեկում:

Joaquín 'El Chapo' Guzmán sits across from Mexican criminologist Mónica Ramírez Cano during a 2016 interview after the Sinaloa Cartel co-founder was captured by Mexican security forces. El Chapo told Ramírez Cano that he was addicted to 'women' and that he was the father of 23 childrenJoaquín 'El Chapo' Guzmán is serving a life sentence at a supermax prison in ColoradoGriselda López Pérez married El Chapo in the 1980s. She and the jailed co-founder of the Sinaloa Cartel are parents to four childrenFormer beauty queen Emma Coronel married El Chapo in 2007.  In August 2011 she gave birth to the couple's twin daughters, Maria Joaquina and Emali GuadalupeEl Chapo (photographed on January 29, 2017) appealed his life sentence last Friday. His lawyers argued that members of the jury were looking for information about sex abuse allegations against him that were barred from the trial