Իսրայելում կարանտինի ռեժիմը հսկելու համար բանակի ստորաբաժանումներ են ներգրավվել. RT
Իսրայելի բանակը հայտնել է, որ 500 զինծառայող ուղարկվել է երկրի «կարմիր» գոտիներ՝ կարանտինի պահպանումը վերահսկելիս ոստիկանական ուժերին աջակցելու նպատակով, հաղորդում է RT-ն՝ հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարությանը:
«Ոստիկանների հետ միասին զինծառայողները հերթապահություն են իրականացնելու, մեկուսացնելու և հսկելու են երկրում «կարմիր գոտի» համարվող տարածքներում, որտեղ գործում են կառավարության ընդունած համապատասխան որոշումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկանում ենք Worldometers.info-ից, Իսրայելում կորոնավիրուսի համավարակի սկիզբ առնելուց ի վեր մինչ այժմ վարակման 141 097 դեպք է գրանցվել, մահացել է 1054 մարդ, առողջացել է 108 354 վարակակիր:










