Maserati-ն 15 տարվա դադարից հետո ներկայացրել է 630 ձիաուժ հզորությամբ նոր սուպերքար (լուսանկարներ)
Լյուքս դասի ավտոմեքենաների արտադրող Maserati ընկերությունը 15 տարվա դադարից հետո ներկայացրել է 630 ձիաուժ հզորությամբ MC20 նոր սուպերքարը։ Ավտոմեքենայի արտադրությունը կսկսվի 2020-ի վերջին՝ Իտալիայում, գրում է CNN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մեքենայի գները կսկսվեն 255 000 դոլարից։ Նորույթը վաճառքի կհանվի հաջորդ տարի։
Maserati-ի գլխավոր տնօրեն Դավիդե Գրասոն հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է 2022 թվականին ներկայացնել MC20-ի ամբողջական էլեկտրական տարբերակը։
Նշվում է նաև, որ Maserati ընկերությունը MC20-ով ցանկանում է վերականգնել մեքենաների արտադրության մեջ ընկերության մեծ հեղինակությունը։
«Մեր ռազմավարության համար շատ կարևոր էր, որ մեր նոր դարաշրջանը սկսվի սպորտային մեքենայի թողարկմամբ»,- ասել է գլխավոր տնօրենը։


















