Մեքսիկայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 70 հազարին, վերջին մեկ օրում վարակման ավելի քան 4600 նոր դեպք է գրանցվել. Reuters

04:49 • 10.09.20

Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 4647 նոր դեպք է հաստատվել, հաղորդում է Reuters-ը:

Երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Մեքսիկայում կորոնավիրուսից 611 մարդ է մահացել՝ մահվան ելքով դեպքերի թիվը հասցնելով 69 095-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 647 507-ի:

Կառավարությունը պնդում է, որ վարակվածների իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքերի քանակն է: Մեքսիկան, համաճարակի դեմ պայքարելու հետ մեկտեղ, մայիսի վերջից փորձում է աստիճանաբար վերաբացել երկրի տնտեսությունը: